Հայաստանն անհամբեր սպասում է համագործակցության հետագա զարգացմանը. ԱԳՆ-ն շնորհավորել է Գերմանիային Միասնության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Գերմանիային՝ Միասնության օրվա կապակցությամբ՝ մաղթելով գերմանացի ժողովրդին խաղաղություն և բարգավաճում։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։


«Մեր շնորհավորանքներն ենք հղում Գերմանիային՝ Միասնության օրվա կապակցությամբ։


Հայաստանն անհամբեր սպասում է մեր լայն համագործակցության հետագա զարգացմանը, այդ թվում՝ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակներում։ Մեր կապերը կառուցված են բարեկամության և ընդհանուր արժեքների վրա։ Գերմանիայի ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում»,- նշված է Հայաստանի ԱԳ նախարարության գրառման մեջ։