Թրամփը ժամանակ է տվել ՀԱՄԱՍ-ին՝ սպառնալով «իսկական դժոխքով»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ՀԱՄԱՍ շարժումը մինչև հոկտեմբերի 5-ի երեկոյան չհամաձայնի ԱՄՆ-ի, Իսրայելի և Մերձավոր Արևելքի երկրների կողմից հավանության արժանացած խաղաղության համաձայնագրին, ապա չտեսնված դժոխքի կարժանանա:


«Եթե համաձայնագիրը չստորագրվի, ՀԱՄԱՍ–ն այնպիսի դժոխքի կարժանանա, որը որևէ մեկը դեռ չի տեսել։ Մերձավոր Արևելքում այսպես թե այնպես խաղաղություն կհաստատվի», - գրել է նա «Truth Social» սոցցանցում։


Նա պահանջել է անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին, փոխանցել զոհվածների մարմինները։


ԱՄՆ նախագահը հավելել է` խաղաղության ծրագիրը, որը համաձայնեցված է Մերձավոր Արևելքի մեծ, ուժեղ և հարուստ երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից, ՀԱՄԱՍ-ին վերջին հնարավորություն է տալիս և փրկում է մնացած մարտիկների կյանքը։


Թրամփն առանձին դիմել Է Գազայի խաղաղ բնակչությանը՝ կոչ անելով անհապաղ լքել հնարավոր ռազմական գործողությունների շրջանը: