Իսրայելի բանակին հրամայվել է դադարեցնել հարձակումը Գազա քաղաքի վրա

Իսրայելի քաղաքական ղեկավարությունը բանակին ցուցում է տվել դադարեցնել Գազա քաղաքը գրավելուն ուղղված հարձակողական գործողությունները։ Այս մասին ՏԱՍՍ-ը հայտնում է հղում անելով իսրայելական «Գալեյ ՑԱԽԱԼ» ռադիոկայանին։


Ռադիոկայանի տվյալներով՝ կարգադրությունը տրվել է ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչների հետ օպերատիվ խորհրդակցություններից և շփումներից հետո, երբ պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունները դադարեցնելու ծրագրին համաձայնություն տալու մասին։


Իսրայելի պաշտպանության բանակի ակտիվությունը Գազայի շրջանում «նվազագույնի է հասցվել» և սահմանափակվում է պաշտպանական գործողություններով, պնդում է «Գալեյ ՑԱԽԱԼ»-ը։