ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա համատեղ ծրագրերի և հետագա համագործակցության հեռանկարները:
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է լեգենդար դիրիժոր Վալերի Գերգիևի ղեկավարությամբ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի շրջանակում կայացած համերգին՝ բարձր գնահատելով միջոցառման անցկացումը՝ որպես մշակութային բացառիկ իրադարձություն: Այս համատեքստում կողմերն անդրադարձել են տարեվերջին նախատեսվող «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր» խորագրով միջոցառման ծրագրին:
Անդրադարձ է եղել Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդների միջև համաժողովների կազմակերպմանը՝ կարևորելով երիտասարդների շփման դաշտի ակտիվացումը:
Կողմերը քննարկել են գիտության ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները՝ նախանշելով ուսանողների, ասպիրանտների հետ գիտնականների հանդիպման հնարավորությունը: