Վրաստանում բնակվող միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանի կարծիքով՝ Հայաստանն այսօր ունի երկու ճանապարհ՝ կա՛մ մոլդովական, կա՛մ վրացական: «Այսինքն՝ կա՛մ ազատվում է ռուսական գործակալներից, որոնք ուզում են ընտրությունների միջոցով տապալել Հայաստանում ժողովրդավարությունը, կա՛մ վրացական ճանապարհով, որտեղ 2012 թվականին ընտրությունների ճանապարհով եկան պրոռուսական ուժեր, իսկ հետո չեղարկեցին ընտրությունների հնարավորությունն առհասարակ։ Ուստի մոլդովական օրինակը շատ կարևոր է, և բնականաբար գործակալական ցանցը մտահոգված է, որովհետև տեսնում են, որ ժողովուրդը հասկացել է, թե իրենք ինչ օրակարգ են սպասարկում, ինչ նպատակներ ունեն»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։
Թումասյանի դիտարկմամբ՝ կփորձեն մի կողմից՝ ռուս օլիգարխ Սամվել
Կարապետյանի միջոցով ակտիվորեն կաշառել մարդկանց, ինչն անպայման պետք է կանխվի, մյուս
կողմից էլ՝ չի բացառվում, որ ՀՅԴ-ն ու կից ուժերը ահաբեկչության փորձ իրականացնեն․ «Մենք պետք է ցույց տանք
Ռուսաստանին, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է հայ ժողովրդին, պատրաստ ենք
ունենալ լավ հարաբերություններ իրենց հետ, բայց միայն գործընկերային, այլ ոչ թե այնպես,
որ խաղադրույք անեն գործակալների վրա»։
Ըստ նրա՝ պետք է ազատվել նաև Կտրիճ Ներսիսյանից, որը գործում
է հայ ազգի, մեր պետության շահերի դեմ։
Գիորգի Թումասյանը նաև նշեց, որ Հայաստանի աշխարհաքաղաքական
նշանակությունն ավելի մեծ է, քան Մոլդովայինը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան