Քաղաքացիակենտրոն լրատվություն
Սույն թվականի սեպտեմբերի 29-ին պաշտպանության նախարարության շենքի մոտ տեղի ունեցած
քաշքշուկի կապակցությամբ ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման
հիման վրա նախաձեռնված վարութի շրջանակներում
ձերբակալվել են անհետ կորած անձանց հարազատներ Արսեն
Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը:
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում
2 անձ ձերբակալվել է: Վերջիններիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝
Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի
1-ին մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)»:
Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն։
Միջնորդություն է ներկայացվել դատարան
կալանքը որպես
խափանման միջոց կիրառելու համար: