Մերձավանում վիճաբանություն է եղել, կան ձերբակալվածներ. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում

Երեկ գիշեր կոտրել են Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի գործով կալանավորված Նարեկ Օհանյանի եղբոր՝ Գրիգոր Օհանյանի գերեզմանաքարը։


Ոստիկանների օպերատիվ տվյալներով՝ պարզվել է՝ վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև: Այս մասին 1Lurer.am-ին հայտնել են ՆԳՆ-ից:


«Ոստիկանները կանխել են հետագա զարգացումները: Կա 5 ձերբակալված:


ՆԳՆ ոստիկանության կողմից նախաքննական մարմին հաղորդում է ներկայացվել նաև շիրմաքարի վնասման դեպքի առնչությամբ: Ցանկացած ոչ իրավաչափ վարքագծի տրվում է հստակ իրավական արձագանք»,- նշեցին ՆԳՆ-ից:


Գրիգորը սպանվել էր փետրվարին Մերձավանում՝ Ախտոյանների տան դիմաց, տեղի ունեցած զինված հարձակման ժամանակ: