Քոչարյանի ուղեղն այլ տեղից է «կոնտրոլ» արվում․ Որքան վատ ՀՀ համար, այնքան լավ՝ Քոչարյանի

Տպավորություն է, որ Քոչարյանը Ադրբեջանի համար Հայաստանից միջանցք է պահանջում։ Այս մասին, անդրադառնալով ասուլիսի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած մտքերին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։  


«Ռոբերտ Քոչարյանը ապրում է Հայաստանի Հանրապետությունում, բայց տպավորություն է, որ Հայաստանը չի ապրում Ռոբերտ Քոչարյանում, նրա ներսում։ Ռոբերտ Քոչարյանի ներսում ուրիշ երկիր է ապրում, նրա ներսում ուրիշ երկիր է թելադրում։ Ռոբերտ Քոչարյանի սրտում ուրիշ երկրի սերն է բաբախում։ Հետևաբար Ռոբերտ Քոչարյանը, բնականաբար, պետք է ամեն ինչ անի նսեմացնելու ցանկացած լավ բան, որը Հայաստանի համար լավ է։ Որովհետև այն, ինչ Հայաստանի համար լավ է, Ռոբերտ Քոչարյանի համար վատ է։ Որովհետև Քոչարյանի համար որքան վատ Հայաստանի համար, այնքան լավ իր համար։ Որովհետև ինքը, ըստ էության, կկարողանա իր շեֆերին, գործընկերներին, ղեկավարներին իր ծառայությունները մատուցել», - ասաց Հայկ Կոնջորյանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

 Վոլոդյա Հակոբյան