Հոկտեմբերի 7-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի (American Enterprise Institute, AEI) նախագահ Ռոբերտ Դոերի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջից:
«Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին զարգացումները, մասնավորապես՝ օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության հռչակագրից հետո ձևավորված նոր հնարավորությունները, ինչպես նաև համագործակցության հեռանկարները՝ հետազոտական և վերլուծական նախաձեռնությունների շրջանակում։
Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտը (American Enterprise Institute, AEI) ԱՄՆ
հեղինակավոր վերլուծական կենտրոններից է, որը իրականացնում է ուսումնասիրություններ կառավարության, քաղաքականության, տնտեսության, սոցիալական բարեկեցության, ինչպես նաև արտաքին և պաշտպանական քաղաքականության ոլորտներում։
Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ զարգացնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հետազոտական թեմաների շուրջ»,- նշված է գրառման մեջ։