Գազայի ենթակառուցվածքների 90%-ն ավերվել է, ավելի քան կես միլիոն մարդ սովամահ է լինում. ՄԱԿ

2 տարվա ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում ենթակառուցվածքների 90%-ն ավերվել է, այնտեղ նորմալ կյանքը փաստացի անհնար է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության ներկայացուցիչ Ադնան Աբու Հասնան։


«Պատերազմն ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերել է Գազայի հատվածի ավելի քան 90 %-ը, ենթակառուցվածքներ գրեթե չեն մնացել։ Այլևս չկա ո՛չ ջուր, ո՛չ էլեկտրականություն, ո՛չ կոյուղատար համակարգ», - պարզաբանել է Հասնան։


Գործակալության զրուցակիցը հավելել է, որ Գազայի հատվածում բնականոն կյանքը գրեթե դադարել է, տեղահանվել են ավելի քան 2 միլիոն պաղեստինցիներ, նրանցից ոմանք Գազայի հատվածում վերաբնակեցվել էին ավելի քան 15 անգամ:


«Գազայի հատվածում սով է, հատկապես Գազա քաղաքում, որտեղ կես միլիոն մարդ սովամահ է լինում։ Հարյուրհազարավորները ստիպված են եղել տեղափոխվել Գազայի հատվածի հարավ», - հավելել է Հասնան։