Մերձավանի ավելի քան 30 հասցեում խուզարկություններ են իրականացվել

Սեպտեմբերի 23-ին Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանությունից հետո համայնքում ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում։


Իրականացվել են մեծ թվով խուզարկություններ:


ՀՀ Ներքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, Քննչական կոմիտեի գործընկերների հետ 30-ից ավելի հասցեներում խուզարկություններ են իրականացվել: