Առավելագույնն է արվում բացահայտման համար. վարչապետը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության քննության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ընթացքում անդրադարձել է նաև Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության դեպքին՝ ընդգծելով՝ համոզված է, որ քննության արդյունքներով ոչ մի հարցի պատասխան բաց չի մնա:


«Ահավոր դեպք տեղի ունեցավ, և ես համոզված եմ, որ առավելագույնն է արվում դրա համար, բայց պետք է վերադառնանք և հասկանանք՝ ինչը էն չենք արել, որտեղ է բացթողումը, ինչը պետք է այլ կերպ լիներ, որ այդ ամենը տեղի չունենար։


Ընդհանրապես Հայաստանում հանցավորության մակարդակը շատ լուրջ խնդիր է, առավել ևս բռնությամբ կատարված հանցագործությունները։ Ամեն կրակոց ամեն քաղաքացի, ի վերջո, զգում է, որ դա կրակել են իր վրա: Շատ կարևոր է, որ իրավապահ համակարգը կարողանա այս հարցերը վերլուծել»: