Փաստորեն Հայաստանը ղեկավարած մարդը ՀՀ շահերը չի պաշտպանում գոնե այնքան, որքան Իրանի դեսպանը

Փաստորեն Հայաստանի Հանրապետությունը ղեկավարած մարդը ՀՀ շահերը չի կարողանում պաշտպանել գոնե այնքան, որքան Իրանի դեսպանն էր պաշտպանում դրանք իր վերջերս տված ասուլիսի ժամանակ, որի ընթացքում նա մի քանի անգամ շարադրեց 5 սկզբունքները, որոնք բխում են Հայաստանի շահերից, ու որոնց ամրագրմանը մենք հասել ենք օգոստոսի 8-ի փաստաթղթում։ Civic.am-ի տաղավարում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին՝ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։


Նրա կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը Իրանի շահեր ասելով նկատի ունի Ռուսաստանի շահերը։ «Ամբողջ ասուլիսի ընթացքում Քոչարյանը Իրան բառը օգտագործում է որպես Ռուսաստան բառի հոմանիշ։ Ռուսաստան ասելը գիտի, որ ժողովրդի մեջ ընկալում չի գտնի», - ասաց պատգամավորը։


Կարապետյանը նկատեց, որ Հայաստանը երկու ճանապարհ ունի՝ կա՛մ գնում է ապաշրջափակման, բացվում ու հասկանում, թե ինչպես կարող ենք մեր օգուտները քաղել դրանից՝ մրցակցելով, զգույշ լինելով, համագործակցելով, կա՛մ ասում ենք՝ վախենալու է աշխարհը, ավելի լավ է ծվարենք Ռուսաստանի տնտեսական և քաղաքական համագործակցության ծիրում։ 


Վոլոդյա Հակոբյան

Մանրամասները՝ տեսանյութում