Մերձավանում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ 2-րդ մասի 1-ին կետով:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
Միջնորդություն կներկայացվի դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:
Ավելի վաղ Ներքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել էին, որ ոստիկանների օպերատիվ տվյալներով՝ պարզվել է՝ վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև, ոստիկանները կանխել են հետագա զարգացումները, և ձերբակալել է 5 անձ:
ՆԳՆ ոստիկանությունը նախաքննական մարմին հաղորդում էր ներկայացրել նաև Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի գործով կալանավորված Նարեկ Օհանյանի եղբոր՝ Գրիգոր Օհանյանի գերեզմանաքարի վնասման դեպքի առնչությամբ:
Գրիգորը սպանվել էր փետրվարին Մերձավանում այդ ժամանակ համայնքի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան դիմաց տեղի ունեցած զինված հարձակման ժամանակ: