Քաղաքացիակենտրոն լրատվություն
Քրիստոնեաժողովրդավարական կուսակցության
փոխնախագահ Հայկ Սուքիասյանը Civic.am-ի տաղավարում անդրադառնալով նորելուկ կուսակցություններին՝
նկատեց. «Մինչհեղափոխական անցյալն ու դրանց հետ գործակցած անձինք սպասարկում
են ոչ հայաստանյան շահերին։ ԿԳԲ-ի նորելուկ օբյեկտիվիստները իրենց ծրագրերը ներկայացնում
են որպես Հայաստանի փրկություն։ Այս դաշտում ո՛չ Ռուսաստան, ո՛չ Թուրքիա դիսկուրսով
հանդես եկողները հաստատ ռուսական են»։
Նա նկատեց, որ այս ուժերը վարկաբեկել
են կուսակցություն տերմինն ու երևույթը։ Այդ իսկ պատճառով խուսափում են կուսակցություն
տերմինն օգտագործելուց՝ անունը դնելով կամավորական շարժում, նախաձեռնություն և այլն։
Մանրամասն՝ տեսանյութում
Վոլոդյա Հակոբյան