Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հակակոռուպցիոն դատարանը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի խափանման միջոց 30 մլն դրամ գրավը թողեց անփոփոխ, իսկ բացակայելու արգելքը վերացրեց։
Դատական նիստի մեկնարկին պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց, սակայն այն քննվեց դռնփակ ռեժիմով, քանի որ օրենքով պաշտպանվող գաղտնիք համարվող տվյալներ պետք է ներկայացվեին։
Միայն նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնի դարձավ, որ բացակայելու արգելքը վերացվել է։