Ադրբեջանը պնդում է, թե ձերբակալել է «ականապատում իրականացրած» արցախցիների
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը դիմել է ԼՂ հայ բնակչությանը և կոչ է արել ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններից: 

«Անձինք, որոնք կասկածվում են սեպտեմբերի 19-ին ահաբեկչական գործողություններ կատարելու մեջ, որոնք հանգեցրել են Թաղավարդ գյուղում ականների տեղադրման հետևանքով երկու քաղաքացիական անձի և չորս ոստիկանի մահվան, զինաթափվել են և ձերբակալվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը Ղարաբաղի հայ բնակիչներին կոչ է արել ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք «խոչընդոտում են տարածաշրջանի զարգացմանը, բարեկեցությանը և ադրբեջանական հասարակությանը խաղաղ վերաինտեգրմանը»։ 

Մասնավորապես, կոչ է արվում չկատարել օրինականությանը խախտելուն ուղղված գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում կայունությանն ու հասարակական անվտանգությանը, չայրել փաստաթղթերը և չձեռնարկել այլ անօրինական գործողություններ, կարճ ժամկետներում հանձնել ունեցած զենքերը։