Գեղամ Մանուկյանը հարցաքննվել է
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որ օրերս ընդդիմության բողոքի ցույցերի ժամանակ միջադեպից հետո մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, հարցաքննվել է. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից։

«Գ․ Մանուկյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է զանգվածային անկարգությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթի շրջանակում»,– հայտնեցին ՔԿ-ից։