Ադրբեջանում վերջին շաբաթվա ընթացքում կալանավորել են 6 ակտիվիստների՝ հակապատերազմական արտահայտությունների համար: Այս մասին Turan-ին հայտնել է իրավապաշտպան Զաֆար Ահմեդովը:
«Պաշտպանության գիծ» իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն Ռուֆաթ Սաֆարովը կարծում է, որ Ղարաբաղի հայերի վերաինտեգրման քաղաքականության մասին խոսելիս պետք է աշխատել երկրում մարդու իրավունքների և ազատությունների ամբողջովին հարգման ոգով։
«Մենք պետք է տոլերանտ լինենք այլընտրանքային կարծիքների նկատմամբ։ Այնուամենայնիվ, մենք տեսնում ենք քաղաքական դրդապատճառներով հետապնդումների շարունակությունը։ Վերջերս ձերբակալվել են պատերազմին դեմ արտահայտված մարդիկ, այդ թվում՝ լրագրողներ, բլոգերներ, հասարակական գործիչներ և քաղաքական քննադատներ։ Կարծում եմ, որ հատուկ ռեպրեսիվ միջոցները, որ ընդունվում են նման զգայուն և պատասխանատու պահին, թուլացնում են ադրբեջանական դիվանագիտության և զինվորականների դիրքերը»,- ասել է Սաֆարովը։
Ընտրությունների մոնիտորինգի և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար Անար Մամեդլին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հասարակական ակտիվիստների ձերբակալությունները «հակաահաբեկչական գործողությունը» քննադատելու համար և քաղաքական դրդապատճառներով նրանց ազատությունից զրկելը նվազեցնում են խաղաղության և վերաինտեգրման մասին հայտարարությունների արդյունավետությունը։