Բնության պահպանության միջազգային միության (IUCN) բնապահպանության համաշխարհային կոնգրեսին շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Ֆինանսական մեխանիզմների բարելավում՝ առաջնային անտառների պահպանման համար» խորագրով միջոցառմամբ։
Միջոցառումը համախմբում էր կառավարությունների, միջազգային ֆինանսական կառույցների, քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների և ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչների՝ քննարկելու առաջնային անտառների պահպանության ֆինանսավորման ամրապնդման ուղիները։
«Իմ ելույթում ընդգծեցի, որ անտառների պահպանումը ծախս չէ, այլ կենսական ներդրում է մեր էկոհամակարգերի և կայուն զարգացման համար։ Ամեն ներդրված դրամ բերում է իրական արդյունքներ՝ բերրի հողեր, կայուն ջրային համակարգեր, պաշտպանություն կլիմայական աղետներից և կենսաբազմազանության պահպանում։
Հայաստանը, լինելով աշխարհի 35 կենսաբազմազանության թեժ կետերից մեկը, մեծապես կախված է անտառային էկոհամակարգերի կայունությունից։ Դրա համար մենք ձևավորում ենք բազմամակարդակ ֆինանսավորման մոտեցում, որը համադրում է՝
Այս ուղղությամբ Հայաստանը իրականացնում է անտառապահպանության և անտառվերականգնման ծրագրեր՝ համատեղելով միջազգային դրամաշնորհներն ու ազգային համաֆինանսավորումը՝ ստեղծելով կանաչ աշխատատեղեր և ապահովելով երկարաժամկետ կայունություն։
Ներկայացրեցի նաև շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությունը, ինչպես նաև ամբողջ երկրով մեկ անտառների մոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրերը՝ նպատակ ունենալով բարձրացնել թափանցիկությունն ու արդյունավետությունը բնապահպանական կառավարման ոլորտում»,- գրել է նախարարը։