Քաղաքացիակենտրոն լրատվություն
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին, Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 13-ին Շարմ էլ Շեյխում կայացած խաղաղության գագաթնաժողովին ստորագրել են Գազայի հատվածում հրադադարի վերջնական հաստատման շուրջ համաձայնագիր։
«Երեք հազար տարի պահանջվեց այս օրվան հասնելու համար, պատկերացնո՞ւմ եք, և այս համաձայնագիրը կգործի», - ընդգծել է Թրամփը փաստաթուղթը ստորագրելուց հետո։
Միջոցառումն ուղիղ հեռարձակել է Եգիպտոսի նախագահի գրասենյակը։