Եթե փողի ազդեցությունը նվազագույնի հասցվի, Սամվել Կարապետյանի ուժը փուչիկ է՝ 0,1 տոկոս ձայն կհավաքի

Քաղաքագետ Հրայր Մանուկյանը Civic.am-ի տաղավարում նկատեց, որ հակալիբերալ, հակադեմոկրատական, պրոռուսական հակումներ ունեցող քաղաքացիների ձայները կարող է հավաքել Ռոբերտ Քոչարյանը, որովհետև նա դրան գաղափարական երանգավորում է տալիս։ Իսկ Սամվել Կարապետյանի ողջ պոտենցիալը փողն է, և եթե չլինի փողը, նրանք ի վիճակի չեն նշանակալի քվեներ ստանալու։


Ռուսաստանի ազդեցությանն անդրադառնալով՝ Մանուկյանն ասաց, որ նրանք աջակցելու են բոլոր այն ուժերին, որոնք դեմ հանդես կգան գործող իշխանությանը կամ հաստատված խաղաղությանը։ Նշեց, որ Ռուսաստանն աշխատում է նաև այլ դեմոկրատական երկրներում՝ օգտագործելով դեմոկրատական գործիքներն ընդդեմ դեմոկրատիայի։ «Իշխանությունը պետք է գնա այդ դժվար որոշմանը, որ այստեղ կարգավորումներ են պետք»,- ասաց Մանուկյանը։


Նրա կարծիքով՝ «Գյումրի 2» սցենարի կրկնությունը խորհրդարանական ընտրություններում հնարավոր է։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Վոլոդյա Հակոբյան