Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկող քաղաքացին ձերբակալվել է

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14:15-ին, Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ջրային վաշտի պարեկները Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենա։


Իրավախախտումը չարձանագրելու համար 68-ամյա ուղևորը որպես կաշառք պարեկներին է առաջարկել 10 հազար դրամ:


Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին, ապա ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե: