Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի կարծիքով՝ Շարմ էլ Շեյխում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ համաժողովից և ԱՄՆ նախագահի հետ տեղի ունեցած կարճատև հանդիպումից կա դրական տպավորություն: «Պատկերավոր ասած՝ օգոստոսի 8-ը շարունակվում է։ Շատերը փորձում են «կախվել» նրանից, թե Թրամփը չճանաչեց Նիկոլ Փաշինյանին, բայց եկեք չգլորվենք ներքաղաքական ճահճի մեջ ու հասկանանք, թե ինչ է կատարվում։ Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին կանչում են մի միջազգային սամիթի, որը Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապ չունի։ Սա մեզ համար միանշանակ դրական է և խոսում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը վարում է ինքնուրույն քաղաքականություն»,- Civic.am-ի տաղավարում ասաց նա։
Ստեփանյանի դիտարկմամբ՝
պարզ չէ, թե ինչի մասին են խոսել Ալիևն ու Փաշինյանը, բայց այն, որ բանակցութունները շարունակվում են օգոստոսի
8-ի տրամաբանության ներքո, միանշանակ դրական է։
Միևնույն ժամանակ քաղաքագետը նշում է՝ այն ուժերը, որոնք հասցրել են մի իրավիճակի, երբ Հայաստանը չուներ
սեփական դեմք, երբ Հայաստամի ղեկավարի փոխարեն Էրդողանի հետ բանակցություններ էր վարում
Պուտինը, երբ ինքնիշխանության այնպիսի ցածր մակարդակ էր, որ մենք մեր սեփական ճակատագիրը
չէինք տնօրինում, այսօր փորձում են նսեմացնել օգոստոսի 8-ի պայմանավորվածություններն
ու դրան հաջորդող իրադարձությունները. «Ես ցավով եմ նշում, բայց մեր հասարակության որոշակի շերտի
մոտ նրանք գեներացնում են տրամադրություններ, որն իրական Հայաստանի օրակարգի հետ որևէ
առնչություն չունի»։
Ըստ Ստեփանյանի՝ այդ մարդիկ ձգտում են, որ այս տրամադրությունների
միջոցով նրանք հայտնվեն խորհրդարանում․ «Երբ չես կարողանում
քեզնից արժեք ներկայացնել հանրության մոտ, ապա
փորձում ես նսեմացնել քո քաղաքական հակառակորդին։ Այդ մարդիկ ասելիք չունեն,
ուստի ամեն ինչ անում են, որ այն օրակարգը, որ ձևավորել է իշխանությունը, նսեմացվի
ու հանրային գիտակցության մեջ հասցվի 0-ի»։
Մարիամ Գրիգորյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում