Քաղաքացիակենտրոն լրատվություն
Աշոտ Մինասյանը (Տամոժնու Աշոտ), ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, փոխադրելու ու պահելու համար, դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։
Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության բողոքը և փոփոխել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը՝ վերացնելով Աշոտ Մինասյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատական ակտը: