Այսօր շարունակվեց Վազգեն Գալստանյանի,
Արթուր Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը, որի սկզբում դաշնակցական Արթուր
Սարգսյանի պաշտպան Արամ Վարդևանյանը անհետաձգելի միջնորդություն ներկայացնելու մտադրություն
հայտնեց դատարանին՝ նշելով, որ այն կարող է անել դռնփակ կարգով։ Վարդևանյանը նշեց,
որ մեղմ ասած՝ կարևոր մի հանգամանք ունի ներկայացնելու։
«Պատահական չեմ նշում, որ անհետաձգելի
միջնորդություն ունեմ ներկայացնելու՝ այնպիսի հանգամանքով պայմանավորված, որը ո՛չ Դատարանին,
ո՛չ հանրային մեղադրողներին, ո՛չ էլ նույնիսկ իմ գործընկերներին հայտնի չի եղել։ Իսկ
պաշտպանյալիս էլ հայտնի է դարձել հենց նիստի ընթացքում։ Եթե նման եզրույթ եմ օգտագործում,
ուրեմն, մեղմ ասած, այդ աստիճանի կարևոր միջնորդություն է»,- ասաց Արամ Վարդևանյանը։
Դռնփակ միջնորդություն ներկայացնելու
մասին որոշումը նույնպես դատարանը որոշում է դռնփակ ռեժիմով։ Դրանով պայմանավորված՝ դատարանն անցավ դռնփակ ռեժիմի։