Հայտնի են ՌԴ-ից ՀՀ ժամանած ամուսինների դաժան սպանության մանրամասները

Կոտայքի մարզի Արամուսում և Զովաշենում համայնքներում օրերս սպանված 4 անձանցից (2 ամուսնական զույգ) մեկը Ռոստովում ապրող հայտնի էնդոկրինոլոգ Մարինե Հայրապետյանն էր։ 


Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղում՝ դաշտում, հայտնաբերվել են ամուսիններ Արմենուհի Ղ.-ի և Գևորգ Ղ.-ի մարմինները՝ հրազենային և եղանի հարվածի հետքերով։ Ավելի ուշ հանցագործը ձերբակալվել էր։ Հոկտեմբերի 14-ին էլ հայտնի էր դարձել, որ այդ նույն տղամարդը Զովաշենում էլ ևս 2 անձի է սպանել։ Նույն օրը քննչական կոմիտեն հայտնել էր, որ ամուսիններին սպանած տղամարդը խոստովանական ցուցմունք է տվել ու նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։


SHOT տելեգրամ ալիքը հայտնում է, որ Զովաշենում սպանված ամուսիններ 44-ամյա Մարինե Հայրապետյանը և նրա 46-ամյա ամուսինը՝ Վահե Մարտիրոսյանը, ՌԴ–ից Հայաստան էին եկել արձակուրդի ժամանակ։