Եկեղեցին Կտրիճ Ներսիսյանը չէ, ԱԱԾ-ն պետք է զբաղվի նրանով. Գիորգի Թումասյան

Միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանի  դիտարկմամբ՝ շատ քահանաներ են խոսում եկեղեցու ներսում առկա բարքերի մասին, պարզապես Տեր Արամն այդ մասին հրապարակային է բարձրաձայնել: «Մենք գնահատում ենք իր նվիրվածությունը ազգին, եկեղեցուն, որովհետև եկեղեցու մեջ առկա խնդիրները լուծելը միայն կհզորացնի եկեղեցու հնարավորություններն ու կապը ժողովրդի հետ։ Շատ կարևոր է, որ որևէ մեկը չկարողանա եկեղեցին օգտագործել սեփական քաղաքական նպատակների համար։ Ցավոք, մենք դրա վառ օրինակը տեսնում ենք, երբ Կտրիճ Ներսիսյանի կողմից ստեղծված այդ փոքրիկ խմբակի միջոցով ստիպում են ժողովրդին նվիրված քահանաներին մասնակցել, այսպես կոչված, ընդդիմության հանրահավաքներին։ Իսկ այդ հավաքների նպատակը մեր ժողովրդին խաբելն է ու եկեղեցին  ներգրավելը հակապետական գործունեության մեջ»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։


Ըստ Թումասյանի՝միանշանակ ճիշտ որոշում է Դանիել Իոաննիսյանի ու իր կառույցի քայլը, սակայն դրա անհրաժեշտությունը չպետք է լիներ: «Պատասխանատու մարմինները, այդ թվում՝ ԱԱԾ-ն, պետք է գործեին առանց այսպիսի դիմումի, որովհետև դրա պատճառով թիրախավորվում է  առանձին անձնավորություն։ Տեղեկատվությունը տարածվել է  հանրային, պահանջ չկա, որ որևէ մեկը այն ներկայացնի պատկան մարմիններին։ Իհարկե զարմանալի չէ, որ իրենց թիրախն այն է, որ շարժվել են օրենքով, որովհետև նրանք համարում են, որ իրավապահ համակարգը, ըստ իրենց, չպետք է առհասարակ գործի։ Անկեղծ ասած, ես զարմացած եմ նաև Արման Թաթոյանի գնահատականների վրա, փաստացի նախկին ՄԻՊ-ը հիմք չի համարում այն, որ օրենք է խախտվել, նրա համար խնդիրն այն է, որ դիմել են ոստիկանություն, բա էլ ո՞ւմ դիմեին»,- նկատեց մեր զրուցակիցը։


Նրա խոսքով՝ եկեղեցին Կտրիճ Ներսիսյանը չէ, իսկ Մայր Աթոռի վերջին հայտարարությունը աննկարագրելի հարված է մեր պետականությանը: «Երբ Հայաստանում իրոք տոտալիտար համակարգ էր, Կտրիճ Ներսիսյանը Մոսկվայում Կիրիլի ու Փաշազադեի հետ հանդիպումներ էր ունենում»,- եզրափակեց նա։


Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում