Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը պետք է նոր ձևակերպում ստանա․ Անդրանիկ Քոչարյան

Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ 44 օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի  զեկույցը ունի քաղաքական մեծ նշանակություն, սակայն իրավական մեկնաբանումների պատճառով այն չներկայացվեց լիագումար նիստում և ուղարկվեց ԱԺ առաջին բաժին, որի հետ Քոչարյանը համաձայն չէ։  Նա նաև նշեց, որ ուսումնասիրելով մեր և Ադրբեջանի բանակների միջև եղած տարբերությունը՝ նվազագույն էր չպարտվելու հնարավորությունը։


Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ նաև ՄԻԵԴ որոշմանը՝ կապված Մարտի 1-ի հետ։ Նշեց․ «Ռոբերտ Քոչարյանի որոշումների արդյունքում մարդիկ են զոհվել։ Ինքը հակասահմանադրական որոշում է կայացրել։ Ինքը բանակ է ներառել, երբ կարող էր դա անել միայն ռազմական դրության դեպքում, ինչը չի եղել։ Բանակը ներառելու փաստն էլ արձանագրվել է փաստահավաք խմբի կողմից։ 0038 հրամանը, եթե չհայտնվեր մեր ձեռքում այդպես էլ կասեին, թե բանակը չի ներգրավվել։ Կարծում եմ գլխավոր դատախազը ՄԻԵԴ որոշումից հետո մեղադրանքը պետք է նորից վրայով անցնի, նոր մեղադրանք ներկայացնի»։


Մարտի 1-ի մեղավորն, ըստ Անդրանիկ Քոչարյանի, Ռոբերտ Քոչարյանն ու նրա վարչակարգն են։ Մեղադրանքը պետք է դատախազության կողմից նոր ձևակերպում ստանա, լրացվի։ Պատգամավորը վստահ է՝ առանց նախագահի մասնակցության Մարտի 1-ը այդ ծավալով և ձևով տեղի չէր ունենա։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Վոլոդյա Հակոբյան