Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են զենք-զինամթերք

Համայնային ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Ջուղայի փողոցի բնակիչ 56-ամյա մի տղամարդ ապօրինի պահում է զենք-զինամթերք:


 

Ստուգման նպատակով ոստիկաններն այցելեցին տղամարդուն: Բացատրական աշխատանքից հետո տանտերն ինքնակամ ներկայացրեց տարբեր տրամաչափերի 152 փամփուշտ, կաշվե փամփշտակալներ, որսորդական հրացան և այլ զինամթերք:


 

Հանգամանքները պարզվում են:


 

Ոստիկանությունը հորդորում է՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել իրավապահներին: