ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին. Ինչ հարցեր են քննարկվել

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ:


Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային գործընթացները և պայմանավորվածությունների իրագործումը, որոնք ձեռք են բերվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։


ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ուիթքոֆը հաստատել է Միացյալ Նահանգների հետևողական աջակցությունը խաղաղության օրակարգին։ Մկրտչյանն իր հերթին երախտագիտություն է հայտնել Ուիթքոֆին տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու նրա ջանքերի համար։