Քննչական կոմիտեն անդրադարձել է հոգևորականների մասնակցությամբ համացանցում տարածվող ձայնագրությանը

Ի պատասխան «Հայկական ժամանակ»-ի հարցման՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ հոգևորականների մասնակցությամբ ձայնագրության վերաբերյալ հաղորդումն ուսումնասիրվում է՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:


Ավելի վաղ ՆԳՆ-ից «Հայկական ժամանակ»-ին հայտնել էին, որ ՆԳՆ ոստիկանությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։


Համացանցում հայտնվել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը։


Ձայնագրության բովանդակությունից հասկացվում է այն, որ Գարեգին Բ-ն եկեղեցականներին ստիպել է մասնակցել հակաիշխանական ցույցերին, որի դեմ որոշ հոգևորականներ ընդվզել են: