Վիճաբանություն Բյուրեղավանում. ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ համայնքապետի տեղակալը և ավագանու անդամ

Երեկ գիշեր Բյուրեղավան համայնքում վիճաբանություն և ծեծկռտուք է եղել:


ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 4 անձ է ձերբակալվել:


«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակիցների թվում են եղել համայնքի ղեկավարի տեղակալը՝ Դանիել Դանիելյանը, և մեկ ավագանու անդամ՝ Վարդան Սուքիասյանը:


Ըստ նույն տեղեկությունների՝ վիճաբանության ժամանակ գործածվել է դանակ, և քարեր են նետել միմյանց վրա: