Նարեկ Մկրտչյանն ու Փաթ Հարրիգանը քննարկել են Հայաստանի ու ԱՄՆ միջև էներգետիկայի ոլորտում առկա ներուժի իրացման հնարավորությունները

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի անդամ Փաթ Հարրիգանի հետ։


Այս մասին նշված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։


Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ միջև համագործակցության խորացման հեռանկարները, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում առկա ներուժի իրացման հնարավորությունները։ 


Դեսպանության հաղորդագրության համաձայն՝ անդրադարձ է կատարվել նաև գիտակրթական ոլորտում համագործակցությանն ու փորձի փոխանակմանը։