Հայտնի են Մանկավարժական համալսարանի ռեկտորի և պրոռեկտորի խափանման միջոցները

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում հոկտեմբերի 17-ին ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը:


Ինչպես 1lurer.am-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, ռեկտորի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և 20 մլն դրամ գրավը: