Ինչպես են գաղտնալսել Գյումրու քաղաքապետին ու գլխավոր ճարտարապետին

Ըստ «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքի տեղեկությունների՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը գաղտնալսվել է հատուկ գաղտնալսող սարքերով հագեցած անօդաչու թռչող սարքի միջոցով։


Հիշեցնենք,Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը: 


Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է կաշառքի պայմանավորվածությունների մասին վկայող ձայնագրություն: