Ռուսական փաթեթավորմամբ «Մեր ձևով» բրենդում կգտնվեն այն մարդիկ, ովքեր երկիրը տարել են դեպի անդունդ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արտյոմ Մեհրաբյանի հետ զրուցել ենք հաջակցություն Սամվել Կարապետյանի կազմակերպված հանրահավաքի, հանրահավաքին գումարով մարդ բերելու խնդրի և ներքաղաքական վերջին զարգացումների մասին։


Նա նշեց, որ նրանց ելույթներին ուշադրություն չի դարձնում, բայց կհայտնի իր կարծիքը, թե ինչ է կատարվում այս պահի դրությամբ, ինչի մասին ժողովուրդն էլ է հասկանում։


«Մենք ունենք հետևյալ իրավիճակը՝ ռուսական փաթեթավորումով «մեր ձևով» բրենդով «նվեր է» սպասվում մեր ժողովրդին։ Այս մարդիկ եկել ուզում են փրկել երկիրը, ինչի՞ց՝ չեն կարողանում հասկանալ։ Եվ այդ նվերը բացելուց մենք կհայտնաբերենք մի բան, որ էդտեղ  կգտնվեն էն բոլոր մարդիկ, ովքեր երկար ժամանակ այս երկիրը տարել են դեպի անդունդ։ Ես էնտեղ չեմ տեսնում մի ուժ, որը  կկարողանա իր կարծիքն արտահայտել. դրանք զուտ ռուսական շահերը սպասարկող անձեր են, որոնք ուզում են, որ ՀՀ-ն չունենա իր պետականությունը, իր սահմանները»,- ասաց պատգամավորը։


Խոսելով նաև հրապարակված ձայնագրության մասին, որտեղ պարզ հասկացվում է, որ Սամվել Կարապետյանի համար անցկացվող հանրահավաքին մարդկանց գումարով են տարել, պատգամավորն ասաց, որ դա պետք է ստանա իրավական պատասխան։ Նրա խոսքով՝ կան մարդկանց որոշակի խմբեր, որոնք դեռևս փողերով գնում մասնակցում են ինչ-որ ժողովների, հավաքների։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան