«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Civic.am-ի տաղավարում անդրադառնալով Գյումրու քաղաքապետի մասնակցությամբ ձայնագրությանը,
նրա և այլ պաշտոնյաների ձերբակալությանը նշեց․«Նրանք, ովքեր աղմուկ են բարձրացնում՝
հասեք, փրկեք, օգնեք, ճնշումներ են գործադրում, այդ թևի մարդկանց իշխանության տարիներին
որևէ ընդդիմադիր գործիչ ՏԻՄ ընտրությունների
ժամանակ չէր էլ փորձում առաջադրվել։Այսօր իրենք մասնակցում են՝ զոռբայությամբ, վախեցնելով,
տարբեր առումներով կաշառքներ բաժանելով, տարբեր թեկնածուներով հանդես գալով կարողանում
են միավորվել ու իշխանության գալ»։
Արամ Սարգսյանի խոսքերով՝ եթե մարդը օրենքի հետ կապված խնդիր ունի, պետությունը
հենց նրա համար է, որ այդ օրենքները գործեն․«Հանրությունը
լսում է այդ ձայնագրությունը, որը նույնիսկ տհաճ է լսելը։ Միանշանակ է, որ այն մոտեցումները,
քաղաքական դիրքորոշումները, որ ունեն Վարդան Ղուկասյանն ու իր թիմը՝ շատ բնորոշ է տեղի
ունեցածին։Այն մարդիկ, ովքեր նման մարդկանց են քվեարկում՝ իրենք էլ են ուզում, որ կաշառք
տալը հետ վերադառնա»։
Մեր զրուցակիցը նշում է՝ իր քաղաքական թիմն ուզում է, որ Հայաստանը դառնա այնպիսի
պետություն, ինչպիսին Էստոնիան է, իսկ Վարդան Ղուկասյանը՝ Միութենական պետություն է
ուզում՝ ինչպես Բելառուսն է․«Ժողովուրդը
պետք է ընտրի իմ ասածի ու Վարդան Ղուկասյանի ասածի մեջ։ Վարդան Ղուկասյանի շեֆերն էլ
իր նման են մտածում, բայց այդքան ռիսկով չեն, պարզունակ չեն, որ իրենց կաբինետում ԱԱԾ
աշխատակիցներին բարևեն, հետո այդպիսի բաներ խոսեն։ Մարդը պաշտոնում իրականության զգացողությունը
կորցնում է ու այս կարգի գործողությունների դիմում։ Եթե պարզվի՝ ձայնագրությունները
ճիշտ են, Գումրիում Վարդան Ղուկասյանին ընտրածները պետք է հետևություններ անեն։ Օրենքի
առաջ բոլորն են հավասար»։
Մարիամ Գրիգորյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում