Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ձերբակալումից ազատ են արձակվում․ ՔԿ
Նախօրեին տեղեկացվել էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ԵՊՀ-ում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Երևան քաղաքի 38-ամյա բնակիչ Ց․Ա․-ն և 32-ամյա բնակիչ Դ․Ս․-ն։ Այս մասին հայտնում է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նրանք ազատ են արձակվում ձերբակալումից՝ դրա անհրաժեշտությունը վերանալու հիմքով։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։
Հ․Գ․ Զուտ հնարավոր հարցերը կանխելու համար նշեմ, որ այս պահի դրությամբ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ։