Քաղաքացիակենտրոն լրատվություն
Գյումրու համայնքապետարանի շենքում կատարվում են քննչական գործողություններ:
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հաստատել են քննչական կոմիտեից՝ նշելով, որ Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու և արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում համայնքապետարանի շենքում կատարվում են քննչական գործողություններ: