Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ զրուցել ենք Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունների, հրապարակված հայտնի ձայնագրության մասին։
«Որ ասեմ շատ բան անսպասելի էր,
սխալ կլինի, որովհետև ահագին բան սպասելի էր։ Եվ հաշվի առնելով Ղուկասյան Վարդանի այն
հայտարարությունը, թե ընդհանուր առմամբ ինքը վախենալու բան չունի, ինձ թվում է կարիք
չկար բոլորովին էդ ժողովրդական հուզումները կազմակերպել այդտեղ, որպեսզի հանկարծ տեղի
չունենար բախում, հրմշտոց, և այլն, ինչը տեղի ունեցավ։ Կարող էր իսկապես հայտարարել,
որ հա գնում եմ, որովհետև պրոբլեմ չունեմ»,- ասաց Լևոն Բարսեղյանը։
Նա նշեց, որ այդ պահին ինչում
նրան մեղադրում էին, շատ հնարավոր էր, որ նրա համար դեռ պարզ չէր, բայց եթե ինքը համարում
էր իրեն անմեղ, կարող էր հանդարտեցնել իր մի քանի հարյուր համախոհներին, որպեսզի այդ
լարումներն ու կրքերի բորբոքումը տեղի չունենար։
Լևոն Բարսեղյանը իրավապահների
երեկվա որոշ գործողությունները իրավաչափ չի համարում՝ նշելով, որ իրավապահը իրավունք
չունի հարվածելու, եթե դա հատուկ պաշտպանության համար չի արվում, ֆիզիկական ուժով զսպելու իրավունք ունի, բայց հարվածելու
իրավունք չունի։
Խոսելով նաև այն մասին, որ երեկ
խոչընդոտել են ոստիկանների աշխատանքը, ծակել են ոստիկանական ավտոմեքենաների անիվները,
Լևոն Բարսեղյանն ասաց, որ այո, պետք է օրենքին համապատասխան հետապնդվեն բոլոր քրեական
օրենսգրքի հոդվածների հատկանիշներում տեղավորվող գործողությունների հեղինակները։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան