Չեխիայում բնակվող քաղաքական վերլուծաբան Բագրատ Առաքելյանի կարծիքով՝ աբսուրդ է, երբ եկեղեցու զանգերը ղողանջում են կոմունիստ Վարդան Ղուկասյանին կաշառք ստանալու գործով ձերբակալելու համար․ «Գյումրիում կան բազմաթիվ շինություններ, բիզնես օբյեկտներ, որում ինքը ունի շատ լայն մասնակցություն։ Երկար տարիներ բիզնեսով է զբաղվել, հետո քաղաքագլուխ եղել, հետո Կոմունիստական կուսակցության հետ համագործակցել։Եկեղեցու ոչնչացումը արվել է հենց կոմունիստների կողմից, իսկ այսօր այդ եկեղեցին զանգում է, թե տարան մեր քաղաքագլխին՝ այն էլ կաշառք վերցնելու մեղադրնքով։ Դժվար է պատկերացնել, նկարագրել, թե ինչ մակարդակ ունեն մարդիկ, որոնք նման գործողություն են անում»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։
Առաքելյանի դիտարկմամբ՝ հիշյալ անձնավորությունը բավականին լուրջ
քրեական ճանապարհ է անցել, ժողովրդի, լրագրողների հետ շփվում է գողական ժարգոնով․ «Զարմանում եմ միայն, թե ինչպես են մեր սիրելի գյումրեցիներն
ընդհանրապես այդ մարդուն ընտրել։ Այն, որ իրեն ընտրել են՝ հաստատում է այն փաստը, որ
ընտրությունները Հայաստանում ազատ են, բայց տխուր փաստ է, որ իրեն այդ քանակությամբ
մարդիկ ձայն են տվել։ Ինքը նոր ծնված երևույթ չէ, քաղաքում հայտնի էր իր անցած կյանքով,
արի ու տես, որ մեր գյումրեցիները ընտրեցին նրան որպես քաղաքագլուխ, որ շարունակի իր
գործուենությունը։ Նա նույնիսկ այս նոր իշխանության օրոք փորձեց շարժվել նույն ադաթներով,
որով միշտ է շարժվել, բա Գյումրու կեսը ինքը
ո՞ց է վաստակել»,-հարցադրում արեց նա։
Մեր զրուցակցի խոսքերով՝ուրախալի փաստ է, որ վերջապես մեր իրավապահ
մարմինները զբաղվեցին նրա գործով․ «Կան
բազմաթիվ մարդիկ, որոնց գործով օր առաջ պետք է զբաղվեն»։
Բագրատ Առաքելյանը գտնում է, որ Վարդան Ղուկասյանի կալանավորման
և այլ հարցերով բողոքները դա անվճար չեն անում․ «Իհարկե չեմ բացառում, որ կան մարդիկ, որոնք իրոք բողոք ունեն,
բայց տվյալ պարագայում նրանք հիմար վիճակում են։ Կարող են փող աշխատել, բայց անվճար
են գնում մասնակցում։ Կա «օգտակար ապուշներ» քաղաքական տերմինը։ Ես կոչ եմ անում, որ
եթե դուք մտահոգություն ունեք՝ գնացեք գոնե ձեր ընտանիքի համար փող աշխատեք, ծանրացրեք
կազմակերպիչների աշխատանքն ու ֆինանսական բեռը, որովհետև նրանք դա անում են միայն ֆինանսական
շահ ստանալու համար»,-եզրափակեց նա։
Մարիամ Գրիգորյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում