Քրեական ոստիկանները օտարերկրյա քաղաքացու մոտ հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով Քրեական ոստիկանության Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկությունները, «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում հայտնաբերել, ձերբակալել և Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին են տարել մի օտարերկրյա քաղաքացու:


 

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 53 հոգեմետ դեղահաբ:


 

Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է: