Հայաստանի և Մարոկկոյի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մարոկկոյի Թագավորության արտաքին գործերի, աֆրիկյան համագործակցության և արտերկրում մարոկկացիների հարցերով նախարար Նասեր Բուրիտայի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:



 

Նախարարները քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները՝ թե՛ բազմակողմ հարթակներում փոխգործակցության, թե՛ երկկողմ փոխայցելությունների միջոցով: