Մահացել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Սարիբեկյանը

47 տարեկան հասակում կյանքից հեռացել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Սարիբեկյանը, հայտնում են վարչական շրջանից։ 


«Անդառնալի կորստի համար ցավակցում ենք ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին՝ ցանկանալով համբերություն ու տոկունություն:


Հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորության վերաբերյալ կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրությունում: