1100 երեխայի համար կմեկնարկի շաքարային դիաբետի կառավարման լիարժեք խնայող և ճշգրիտ տվյալներ ապահովող համակարգ

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին։


«Սույն նախագծով առաջարկվում է 570 մլն դրամ հատկացնել 10-18 տարեկան երեխաների արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգը ներդնելու համար։ Նշեմ, որ 0-9 տարեկան երեխաներին արդեն Կառավարությունը  նախորդիվ 181 մլն դրամ հատկացրել է»,- ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 


Նա ընդգծեց, որ այդ որոշումներով Կառավարությունը, առաջնահերթություն տալով երեխաների առողջության պահպանմանը և կյանքի որակի ապահովմանը, 1100 երեխայի համար կմեկնարկի շաքարային դիաբետի կառավարման լիարժեք խնայող և ճշգրիտ տվյալներ ապահովող համակարգով։ Համակարգում ներառվելու են վերջին սերնդի սենսորներ։