Այլևս հնարավոր չէ թաքցնել եկեղեցու կեղտոտ սպիտակեղենը․ Կտրիճ Ներսիսյանը մինչև վերջ կկառչի իր գահից

Արվեստագետ Սասուն Քոսյանի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները եկեղեցու դեմ չեն «Անկախ այս օրերին տեղի ունեցածից՝ վարչապետը կրոնական, հոգևոր հակումներ ունի, մշտապես սաղմոսներ է ասում՝ նա չի կարող դեմ լինել եկեղեցուն։ Տեղի է ունենում պարզ լյուստրացիա։ Մենք հիմա ապրում ենք 21-րդ դարում և այլևս հնարավոր չէ թաքցնել եկեղեցու «կեղտոտ սպիտակեղենը»,-Civic.am-ի տաղավարում ասաց նա։

 

Ըստ Քոսյանի՝ քանի որ եկեղեցու վերնախավը որոշել է  մտնել քաղաքականություն, սա այլևս ազգային պետականության, ինքնիշխանության հարց է «Եկեցեցին ունի հստակ պրոռուսական կողմնորոշում և  ցավոք անկախ Հայաստաի ջատագով չէ։ Եկեցեու խնդիրները պետք է վաղուց լուծված լինեին, մենք միջնադարում չենք ապրում, որ ավտոկրատ եկեղեցու առաջնորդ ունենանք ու սովորական քահանաները նրա ցուցումով շարժվեն։ Չենք կարող այդպիսի Հայ առաքելական եկեղեցի ունենալ, ժամանակն է եկել դա մաքրելու ու հենց ամենավերևից»։

 

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Կաթողիկոսի պաշտոնը զբաղեցնող անձը թքած ունի եկեղեցական կանոնների վրա ու ինքն այլևս չի կարող մնալ այդ պաշտոնում «Կա նաև ռուսական ազդեցության, նյութական շահագրգռվածության հարցը։ Կաթողիկոսը միայն ցուցադրական է հոգևոր, նա շատ նյութապաշտ է, նույնն էլ եղբայրը։ Նրանց կապում է նյութական շահը, Ռուսաստանի հետ կապերը։ Դա դեմ է ՀՀ պետականաությանն ու ժողովրդավարությանը։ Փոխանակ եկեղեցին մնա իր տիրույթում, նրանք գրոհում են ՀՀ պետականությունը, մտնում ներքաղաքական կյանք, արտաքին քաղաքական ամբիցիաներ ունեն՝ Բելառուս են այցելում։ Եկեղեցու վերնախավը թքած ունի ՀՀ պետության ու ժողովրդի կողմից ընտրված իշխանության վրա։ Նրանք են սկսել այս առճակատումը»։

 

Միևնույն ժամանակ Սասուն Քոսյանը գտնում է, որ խնդիրը պետք էր կարգավորել անմիջապես հեղափոխությունից հետո, երբ ձևավորվել էր «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը «Ես կարծում եմ, որ վարչապետի սխալն էր, որ չօժանդակցեց այդ շարժումը։ Ամեն ինչ կհարթվեր, եկեղեցին չէր խառնվի պետության գործերին, պետությունն էլ՝ եկեղեցու»,-եզրափակեց նա։


Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում