Քննարկվել են Հայաստանի և Կալիֆոռնիա նահանգի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում համագործակցության հեռանկարները

Հոկտեմբերի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ջիմ Կոստայի հետ (Կալիֆոռնիա, դեմոկրատ)։ Այս մասին հայտնում է դեսպանությունը:


 

Դեսպանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին Հայկական հարցերով հանձնախմբում երկարամյա աշխատանքի և հայանպաստ գործունեության համար։ 


 

Քննարկվել են Հայաստանի և Կալիֆոռնիա նահանգի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարները՝ շեշտադրելով տնտեսական կապերի ամրապնդման կարևորությունը։