Տավուշում տեղի ունեցած վթարից 11 տուժած հոսպիտալացվել է. ԱՆ

Իջևան-Շամշադին ավտոճանապարհի Տավուշ բնակավայրում տեղի ունեցած վթարից 11 տուժած հոսպիտալացվել է մարզային բժշկական կենտրոն, ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն: Այդ մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:


 

10 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, շարունակում են անցնել համապատասխան հետազոտություններ, մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր:

 


Հիշեցնենք՝ առավոտյան 8:30-ին Իջևան-Շամշադին ավտոճանապարհի Տավուշ բնակավայրում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և Hyundai մակնիշի ավտոբուսը: Վթարի հետևանքով տուժել է 11 հոգի: