Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի գործադիր տնօրենի հետ

Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի գործադիր տնօրեն Սիմա Բահուսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:


Զրուցակիցները քննարկել են կանանց առաջնորդության խթանման հարցեր՝ անդրադառնալով նաև այդ ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերին։


Երկուստեք ընդգծվել է հետհակամարտային պայմաններում հասարակությունների միջև հաշտեցման և խաղաղության ամրապնդման գործընթացում կանանց կարևոր դերակատարումը։